Գլխավոր Քաղաքական Вор должен сидеть в тюрьме․ Անդրանիկ Քոչարյանը՝ քրեական ենթամշակույթի մասին

Вор должен сидеть в тюрьме․ Անդրանիկ Քոչարյանը՝ քրեական ենթամշակույթի մասին

24
0
«Հայտնի ֆիլմում ասվում է՝ «Вор должен сидеть в тюрьме»։ ԱԺ ամբիոնից այսօր «օրենքով գողերին» և քրեական ենթամշակույթին առնչվող օրինագծի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Ըստ պատգամավորի՝ գող, ավազակ, ուրիշի ունեցվածքը թաքուն հափշտակող և խարդախությամբ յուրացնող նշանակություն ունեցող բառով բնութագրվող որևէ անձ չի կարող համարվել հեղինակություն։
«Տարիներ շարունակ նշյալ բնորոշումը ստացվել է «քրեական հեղինակություն», «հարց լուծող», «ճշտով տղերք» հասկացությունների հետ: Պետության եւ օրենքի սահմաններից դուրս որեւէ մեկը հարց լուծել չի կարող: Այս վերջույթը սերում է դեռեւս խորհրդային տարիներից, երբ Ստալինի օրոք նման բանդաների ձեւավորումը մարդկային խմբերը կառավարելի դարձրեց: ՀՀ-ում դրանց կշիռն ավելի բարձրացավ նախկինում դրանց կողմից ընտրական գործընթացում մատուցած ծառայությունների արդյունքում»,- ասաց նա:
Ըստ Քոչարյանի, նման բանդաները ոչ միայն հանրության շրջանում ունեն ազդեցություն, այլև իրենց կամքն են ուզում թելադրել քաղաքական իրադարձությունների եւ զարգացումների ուղղությամբ. «Քրեական մշակույթը տարիների ընթացքում թափանցել է նաեւ քաղաքական կառավարման դաշտ»:
Քոչարյանի խոսքով՝ նոր Հայաստանում նման երևույթներն այլևս տեղ չունեն։