Россия Культура հեռուստաընկերության Пешком («Ոտքով») հաղորդաշարն անդրադարձել է Երևանին՝ պատմելով Հայաստանի մայրաքաղաքի պատմության, նրա ճարտարապետության, հուշարձանների, թանգարանների և տաղանդների մասին, որոնք աշխարհին տվել է այս արևոտ քաղաքը:
«Փոքր Հայաստանը աշխարհին տվել է բազմաթիվ տաղանդներ: Մենք բոլորս գիտենք հայ նկարիչների, արվեստագետների, երաժիշտների մասին: Մոսկվայում աշխատել է ճարտարապետ Հալաբյանը, առաջնորդներին նկարել է Նալբանդյանը, մարդկանց զվարճացրել է ծաղրածու Ենգիբարովը, ֆիլմ նկարահանել Քեոսայանը, ֆիլմում նկարահանվել է Մկրտչյանը, երաժշտություն են հորինել կոմպոզիտորներ Բաբաջանյանը և Խաչատրյանը, իսկ վերջինի հուշարձանը ստեղծել քանդակագործ Ֆրանգուլյանը: «Մեծ հայերի» էքսկուրսիա կարելի է անցկացնել ոչ միայն Մոսկվայում, այլև Փարիզում, Թբիլիսիում, Սան Ֆրանցիսկոյում», – Երևանի մասին հաղորդումը այսպես է սկել է ծրագրի հեղինակ և վարող Միխայիլ Ժեբրակը:
Հաղորդաշարը ևս մեկ ծրագիր կնվիրի Հայաստանին՝ ներկայացնելով երկիրը որպես առաջինը քրիստոնեությունը ընդունած պետություն. հաղորդումը եթեր կհեռարձակվի փետրվարի 18-ին:
Մանրամասները՝ տեսանյութում: