Գլխավոր Միջազգային Գերմանական կենդանաբանական այգու արջը սատկել է բաճկոն և պայուսակ ուտելուց հետո

Գերմանական կենդանաբանական այգու արջը սատկել է բաճկոն և պայուսակ ուտելուց հետո

11
0

article-0-16A94A29000005DC-697_638x403

Կենդանաբանական շատ այգիներում ցուցանակները կոչ են անում այցելուներին՝ չկերակրել կենդանիներին: Սակայն Շտուտգարդտի կենդանաբանական այգում այցելուներից մեկը հաջողացրել է կերակրել արջին իր պայուսակով և բաճկոնով: Անտոն անունով կենդանին սատկել է փետրվարի 9-ին: Այս մասին հաղորդում է The Local-ը:

Նրա սատկելուց կարճ ժամանակ առաջ աշխատակիցներից մեկը նկատել է, որ կենդանին իրեն տարօրինակ է պահում: Երբ նա նկատել է, որ արջը շորի կտորներ է թքում, փորձել է նրա մոտ սրտխառնոց առաջացնել: Կենդանին հետ է տվել բաճկոնը և պայուսակը, սակայն նրա կյանքը չի հաջողվել փրկել: Առայժմ հայտնի չէ, թե ինչպես են այդ իրերը հայտնվել կենդանու վանդակում:

Վերջին 20 տարում արջի լողավազանից դուրս էր բերվել երեխաների 200 զույգ կոշիկ, 50 խաղալիք, անթիվ ակնոցներ, հեռախոսներ և տեսախցիկներ: Կենդանաբանական այգու աշխատակիցներն զգուշացնում են են, որ անհրաժեշտ է անմիջապես հայտնել ղեկավարությանը, եթե վանդակում օտար իր է  հայտնվել: Անտոնի անասնաբույժը կարծում է, որ նա դեռ կարող էր 10-15 տարի ապրել:

Սա առաջին դեպքը չէ, երբ կենդանին սատկում է` կուլ տալով օտար մարմին: Նախկինում այս գազանանոցում սատկել է նաեւ գետաձի և փիղ: