Գլխավոր Լուրեր Ես ընդդիմություն չեմ, ես իշխանություն եմ. ՀԱԿ պատգամավոր

Ես ընդդիմություն չեմ, ես իշխանություն եմ. ՀԱԿ պատգամավոր

3
0

Parlaiment-dahlij-1

«Ես միշտ կռիվ եմ տալու, պայքարելու եմ բոլոր այն կառույցների դեմ, որոնք  իմ երկրի անկախության նկատմամբ ոտնձգություն են իրականացնելու, որոնք ոտնահարելու են մեր պետականությունն ու անկախությունը: Այդ առումով ես ընդդիմություն չեմˋ ես իշխանություն եմ: Եվ տեր եմ այն արժեքներին, որ ասացի. մասնավորապես, ես,  այսուհետ խնդրում եմ հայրանունները ռուսերենով չնշելˋ ոչ  թե Ռոբերտ Նիկալայիչ, այլ պարոն Նազարյան: Բոլորիս եմ դիմում, խնդրում եմ եկեք մեր լեզուն այստեղ պահպանենք»,- Ազգային Ժողովում հայոց լեզվի սխալ օգտագործման դեմ իր ելույթը այսպես սկսեց ՀԱԿ խմբակցության   պատգամավոր Արամ Մանուկյանըˋ ավելացնելով, որ սրանք նույնպես անկախության արժեքներ ենˋ հատկապես այն դեպքում, որ Հայաստանը դեռ չի մտել Մաքսային միություն:

Արամ Մանուկյանը նկատեց, որ ամեն անգամ այնպիսի աղմկահարույց դեպքեր են տեղի ունենում, որ մոռացնել են տալիս նախկինը.«Հիմա այս ամենը մոռացնելու է տալիս «Որոտանի» գործարքը: Ուրեմն,  դեռ նոյեմբերին, կառավարությունը իմանալով, որ «Որոտան» ՀԵԿ-ը վաճառվելու է,  ռազմավարական նշանակության չորս ջրամբար  փոխանցել է  ՀԷԿ-ի հաշվեկշռին: Որպեսզի իրենց գործը հեշտացնեն,   կառավարությունը ռազմավարական նշանակության այս օբյեկտները դարձրել է գույք  և հանձնել «Որոտանին», որպեսզի ավելի հեշտ վաճառեն: Այսինքն գույք անվան տակ կարելի է դնել ցանկացած բան և վաճառել: Այդ գույքը հեշտությամբ տալիս են՝ հաշվի չառնելով Ազգային Ժողովը և պետական այլ մարմինները»,-ասաց Արամ Մանուկյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ