Գլխավոր Լուրեր ՀՀԿ-ն ցանկանում է անցում կատարել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի

ՀՀԿ-ն ցանկանում է անցում կատարել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի

3
0

hhk

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն արդեն երկար ժամանակ է նիստեր է գումարում և մեզ հայտնի դարձավ, որ հանձնաժողովում արդեն որոշում կա անցում կատարել ԱԺ 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգի, որի անհրաժեշտության մասին ընդդիմությունը միշտ բարձրաձայնել է:

Իշխանությունները հասկանալով, որ 100 տոկոս համամասնական ընտրակարգը անհրաժեշտ է, չէին գնում այդ քայլին, քանի որ իրենց համար չկար հստակ մեխանիզմ, թե ինչպես են մեծամասնականով ընտրվող «ոչ կուսակցական» օլիգարխներին անցկացնելու խորհրդարան: Եվ հիմա, երբ ՀՀԿ-ականները գտել են այդ ճանապարհը, նրանք  ցանականում են անցում կատարել 100 տոկոս համամասնական ընտրակարգի: Ինչպես տեղեկացնում են AraratNews.am-ի աղբյուրները, այս մեխանիզմը այնպես  է մշակված, որ օլիգարխներն ավելի մեծ հնարավորություններ են ստանալու և նրանց դերը ընտրություններում ավելի է մեծանալու: