Գլխավոր Միջազգային Ուկրաինայի զինվորականները կոչ են արել Յանուկովիչին` անհապաղ կայունացնել ներքաղաքական իրավիճակը

Ուկրաինայի զինվորականները կոչ են արել Յանուկովիչին` անհապաղ կայունացնել ներքաղաքական իրավիճակը

2
0

1BEE2F19-CD1B-4C69-9067-6CD2E3F8906E_mw1024_n_s

Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչները դիմել են նախագահ Վիկտոր Յանուկովիչին՝ երկրում իրավիճակն անհապաղ կայունացնելու կոչով: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության կայքը:

«Արտահայտելով քաղաքացիական դիրքորոշումը` զինվորականները և Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչները, ովքեր ծառայություն են անցնում կամ աշխատում են Ուկրաինայի պաշտպանության նախարարությունում, կոչ են արել գերագույն գլխավոր հրամանատարին օրենսդրության շրջանակում անհապաղ միջոցներ ձեռնարկել երկրում իրավիճակի կայունացման և հասարակության հետ համաձայնության ձեռքբերման ուղղությամբ», — ասվում է հայտարարության մեջ:

Սա առաջին դեպքն է, երբ անցած տարվա նոյեմբերից հետո մեկնարկած բողոքի ակցիաների կապակցությամբ իրենց մտահոգությունն են հայտնում զինվորականները, ովքեր նախկինում հայտարարել են ներքաղաքական զարգացումներին չմիջամտելու մասին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ