Գլխավոր Լուրեր Ուկրաինայի ժողովրդի կոչը միջազգային հանրությանը. Խնդրում ենք գործել անհապաղ

Ուկրաինայի ժողովրդի կոչը միջազգային հանրությանը. Խնդրում ենք գործել անհապաղ

4
0

ukranian-flag

Սա օգնության մեր վերջին կանչն է։ Վաղը նրանք կարող են անջատել մեր հեռախոսները եւ ինտերնետը, արտակարգ դրություն հայտարարել եւ սպանել մեզ՝ այնժամ, երբ միջազգային հանրությունը լռում է եւ եվրոպական արժեքներին դավանում միայն թղթի վրա։ Իսկ հանուն դրանց՝ Ուկրաինայում մարդիկ են զոհվում եւ կշարունակեն զոհվել։

Ուկրաինայի քաղաքացիաները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, Կիեւի Մայդանում եւ ամբողջ երկրում բողոքի խաղաղ ցույցերի մասնակիցները միջազգային հանրությանը, երկրների կառավարություններին եւ միջազգային կազմակերպություններին կոչ են անում վճռականորեն միջամտել Ուկրաինայում ընթացող իրադարձություններին եւ օգնել ուկրաինացիներին՝ խաղաղություն եւ քաղաքացիական իրավունքներ հաստատել Եվրոպայի այս հատվածում։ Մեզ օգնություն է անհրաժեշտ՝ բռնապետական մարմինների կողմից սեփական ժողովրդի դեմ տարվող այս արյունալի, չար եւ դաժան պատերազմը կասեցնելու համար։

Բողոքի գործողության մասնակիցներին Ուկրաինայի ներքին գործերի նախարարության եւ Անվտանգության ծառայության պատասխանը վրդովեցուցիչ է։ Ոստիկանությունը մշտապես խախտում է միջազգային կոնվենցիաներով եւ Ուկրաինայի օրենսդրությամբ պաշտպանված մարդու իրավունքները, մասնավորապես՝ կիրառելով մարտական փամփուշտներ եւ ջրցան մեքենաներ։ Առնվազն հինգ մարդ արդեն զոհվել է դիպուկահարի գնդակից եւ իշխանությունների կողմից ակտիվիստների դեմ պայքարի համար վարձված քրեական հանցագործների խոշտանգումներից, տուժածներից շատերի ճակատագիրն էլ դեռեւս անհայտ է։ Հարյուրավոր ցուցարարներ ծանր վիրավորվել են, նրանց թվում տասնյակ բժիշկներ եւ լրագրողներ են, որոնց վրա միտումնավոր կրակել են «Բերկուտա»-ի դիպուկահարները՝ հատկապես նշանառության տակ առնելով մարդկանց աչքերը։ Ներքին գործերի նախարարության ուժերը ծանր վիրավորներին զրկել են հիվանդանոցում օգնություն ստանալու իրավունքից, նրանց ձեռնաշղթաներ են հագցրել, տանջել եւ նվաստացրել։

Մենք Ձեզ խնդրում ենք նկատի առնել, որ չնայած ցուցարարների դեմ ողջ երկրով մեկ եւ մասնավորապես Կիեւում իշխանությունների կազմակերպած ահաբեկչությանը, ժողովրդական դիմադրությունը, միայն մեկ բացառությամբ, շարունակում է խաղաղ բնույթ կրել։

Կոչն ամբողջությամբ՝ այստեղ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ