Գլխավոր Լուրեր Սամվել Ալեքսանյանը գումար աշխատելու նոր ձև է գտել

Սամվել Ալեքսանյանը գումար աշխատելու նոր ձև է գտել

2
0

սամվել

Ազգային Ժողովի պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը, իրեն պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների միջոցով,  գումար աշխատելու նոր ճանապարհ է գտել: Ինչպես երեկ AraratNews-ին տեղեկացրեց ընթերցողներից մեկը` «Փակ շուկայում», որը վերջերս սուպերմարկետ է դարձել, գանձում են գումար նաև գնված ապրանքի պոլիէթիլենային տոպրակի համար. «Սա փող աշխատելու նոր ձև է: Նախկինում չկար նման բան, բայց այսօր պարզվեց տոպրակների համար էլ առանձին պետք է վճարեմ: Հարցը գումարը չի` այն մեծ չի, բայց նախկինում այդպես չէր, և հետո, իրենք այնքան գումար են աշխատում, որ տոպրակների համար գումար գանձելը ծիծաղելի է: Մարդիկ գումար աշխատելու նոր միջոցներ են ստեղծում, և դա պետք է անպայման հասարակ սպառողի հաշվին լինի: Երևանի ոչ մի սուպերմարկետում չկա նման բան: Ինձ հետաքրքիր է այդ տոպրակների դիմաց գանձվող գումարի համար իրենք հարկ վճարո՞ւմ են»,- ասաց մեզ զանգահարած քաղաքացին` ավելացնելով, որ մի օր էլ կարող են գումար գանձել՝ սուպերմարկետում քայլելու կամ տարածքի օդը շնչելու համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ