Գլխավոր Տնտեսական Փետրվարի 27-ին տեղի կունենա աուդիտորների որակավորման հանձնաժողովի նիստ

Փետրվարի 27-ին տեղի կունենա աուդիտորների որակավորման հանձնաժողովի նիստ

7
0

audit

Սույն թվականի փետրվարի 27-ին ժամը 10:00-ին ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Ուսուցման կենտրոն» ՊՈԱԿ-ի շենքում (Կ. Ուլնեցու 31) տեղի կունենա Հայաստանի Հանրապետությունում աուդիտորների որակավորման հանձնաժողովի նիստ: Այս մասին ասվում է Ֆինանսների նախարարության հաղորդագրությունում:

Օրակարգում`

1. Աուդիտորների որակավորման քննության անցկացում:

2. Աուդիտորների որակավորման հետ կապված այլ հարցերի քննարկում: