Գլխավոր Իրավական ԱԱԾ տնօրենը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել

ԱԱԾ տնօրենը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել

75
0

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին աշխատանքից ազատելու միջնորդագիրը։ Այս մասին վարչապետն հայտնեց սեպտեմբերի 16-ին հրավիրված ասուլիսում։

Այն հարցին, թե արդյոք ԱԱԾ տնօրենը ձեզ երբևէ հրաժարականի դիմում ներկայացրե՞լ է, թե ոչ, վարչապետը պատասխանեց․

«ԱԱԾ տնօրենին աշխատանքից ազատելու միջնորդագիրը ստորագրել եմ, համապատասխան հրամանագիրը մեկ-երկու օրվա ընթացքում կստորագրվի։ Դա տեղի է ունեցել ԱԱԾ տնօրենի հետ մի քանի քննարկումների ընթացքում և  փոխադարձ համաձայնությամբ: Պարոն Վանեցյանի հետագա գործունեության մի քանի սցենարներ ենք քննարկել։ Այդ սցենարները կքննարկվեն հընթացս»։

Փաշինյանը նշել է, որ «այս պահին պարոն Վանեցյանը կկենտրոնանա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրոպայի եզրափակիչ դուրս բերելու կարևոր խնդրի վրա»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ