Գլխավոր Հայաստան ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն «խոստանում» է` կլինեն աղմկոտ բացահայտումներ

ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն «խոստանում» է` կլինեն աղմկոտ բացահայտումներ

53
0

ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն զգուշացնում է, որ քրեական գործ է հարուցված մի շարք ֆեյք էջերի նկատմամբ, եւ նախաքննությունը շարունակվում է, իսկ այն ֆեյք էջերը, որոնք սպառնալիք են ազգային անվտանգության համար, ԱԱԾ-ի կողմից կհայտնաբերվեն և կենթարկվեն պատասխանատվության:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԱԾ տնօրենի ԺՊ Էդուարդ Մարտիրոսյանն անդրադարձավ 2019 թվականի նոյեմբերի 14-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությանը`ԱԱԾ-ն որոշ շրջանակների և սատանայի միջև կապը ճշտելու հետ կապված հարցին. «Ցանկացած դրսևորումներ, որոնք տեղի են ունենում, մենք դիտարկում ենք ազգային անվտանգության շահերից ելնելով: Ցանկացած շարժում, լինի դա սատանիստական կամ կրոնական, որը կսպառնա մեր ազգային անվտանգությանը, մենք դրա դեմ պայքար կմղենք»:

ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն իր խոսքում նշեց նաև, որ այն բոլոր պաշտոնյաների նկատմամբ, որոնց մասին լայն շրջանակներում խոսվում է, կան հարուցված քրեական գործեր թե քննչական դեպարտամենտում, թե Հատուկ քննչական ծառայությունում և թե քննչական կոմիտեում: Էդուարդ Մարտիրոսյանը «խոստանում» է, որ կլինեն աղմկոտ բացահայտումներ:

Հայկ Մագոյան