Գլխավոր Քաղաքական ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնի համար նոր չափորոշիչներ․ ԼՀԿ առաջարկը

ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնի համար նոր չափորոշիչներ․ ԼՀԿ առաջարկը

39
0

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում և ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները սահմանել պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջներին համապատասխան:

Նախագծի հիմնական զեկուցող Տարոն Սիմոնյանի համոզմամբ՝ փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ հետհեղափոխական հասարակություններում քաղաքական իշխանությունները հնարավորություն չեն ունենում իրենց մոտ վստահություն վայելող անձանց նշանակել այդ պաշտոններում և ստիպված են լինում այդ համակարգի ներսից ընտրել ղեկավար պաշոտնների թեկնածուներ, ինչը չի բխում պառլամենտական հանրապետության փիլիսոփայությունից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ