Գլխավոր Միջազգային Աբխազիայում սկսվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը

Աբխազիայում սկսվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը

7
0

Այսօր` մարտի 22-ի առավոտյան Աբխազիայում բացվել են ընտրատեղամասերը, այստեղ ընթանում է նախագահական ընտրություններ: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:

Հանրապետության 35 շրջանների 152 ընտրատեղամասերը կաշխատեն մինչև ժամը 20:00-ն: Քվեարկություն կանցկացվի նաև Մոսկվայում և Չերքեսսկում: Ընտրություններին կկարողանա մասնակցել շուրջ 128 000 մարդ, ինչը կազմում է Աբխազիայի բնակչության կեսից մի փոքր ավելին:

Ընտրություններին մասնակցում է 3 թեկնածու` ընդդիմության առաջնորդ Ասլան Բժանիան, Նզերքին գործերի նախկին նախարար Լեոնիդ Ձափշբան և էկոնոմիկայի նախկին նախարար Ադգուր Արձինբան: Նախագահին զուգահեռ ընտրվում է նաև վարչապետ:

Ընտրության արդյունքները կամփոփվեն հաջորդող երեք օրերին: Մասնակցության նվազագույն շեմը պետք է լինի ընտրողների 50%-ը, հաղթողը պետք է հավաքի ձայների 50%-ից ավելին:

Աբխազիայում նախորդ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2019թ․ սեպտեմբերին, այդ ընտրություններին հաղթել էր Ռաուլ Խաջիմբան: Սակայն այդ ընտրություններից հետո Աբխազիայում բողոքի ակցիաներ տեղի ունեցան, ինչի արդյունքը դարձավ ընտրությունների արդյունքների չեղարկումն ու Խաջիմբայի հրաժարականը: