Գլխավոր Հասարակություն Աբովյան քաղաքը շուտով կունենա «loft» ոճի հանրային գրադարան

Աբովյան քաղաքը շուտով կունենա «loft» ոճի հանրային գրադարան

48
0

Աբովյան քաղաքի ուսանողական թաղամասում՝ պետական քոլեջի տարածքում Կոտայքի մարզպետի և «Smart» հիմնադրամի համագործակցության արդյունքում մեկնարկած loft ոճի հանրային գրադարանի կառուցման աշխատանքներն ակտիվ փուլում են: Այս մասին տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանի լրատվական ծառայությունը:

Մարզպետարանը հիշեցնում է, որ գործընթացը մեկնարկել է դեռ անցյալ տարի, և շատ շուտով Աբովյանը կունենա նմանը չունեցող հանրային գրադարան՝ հագեցած դասական ու մոդեռն գրականության նմուշներով, հարմարավետ Work’n’Roll կոնցեպտով ստեղծված աշխատանքային սրահներով, սեմինարներ ու դասընթացներ անցկացնելու սենյակներով։