Գլխավոր Քաղաքական ԱԳՆ-ի արձագանքը՝ Ադրբեջանում ԼՂ ներկայացուցչի տեղեկությանը

ԱԳՆ-ի արձագանքը՝ Ադրբեջանում ԼՂ ներկայացուցչի տեղեկությանը

105
0

Այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին նախագահ Արա Վարդանյանը գրել է, որ բացատրություն է պահանջում Հայաստանի ԱԳ նախարարից, որպեսզի հերքեն այն տեղեկությունը, թե ադրբեջանցի Սամիր Մամադովը Ադրբեջանում ԼՂ ներկայացուցիչ է, որի հետ էլ հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը: Հանդիպումից հետո նաև լուսանկար էր հրապարակել ադրբեջանցին:

Araratnews.am-ը պարզաբանման համար զանգահարեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանին: «Մենք չենք արձագանքում թվիթերյան անհայտ օգտատերերի կողմից գրված և այնուհետև ջնջված անձնական գրառումներին»,- պատասխանեց ԱԳՆ խոսնակը: