Գլխավոր Հասարակություն Ադրբեջանական կողմը կրակել է Տավուշի Կոթի գյուղի վրա

Ադրբեջանական կողմը կրակել է Տավուշի Կոթի գյուղի վրա

168
0

Հակառակորդն այսօր կրակ է բացել Տավուշի մարզի Կոթի գյուղի վրա։ Լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Կոթի համայնքի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանը։

Նրա խոսքով՝ կրակոցները եղել են կեսօրին մոտ, մոտավորապես 12–ի-13-ի հատվածում։ «Մոտ կես ժամ ակտիվ կրակում էին, իսկ հետո շարունակեցին հատուկենտ` մոտ մեկ ժամ։ Եղել է և՛ գյուղի, և՛ դիրքերի ուղղությամբ»։

Մելիքյանի խոսքով՝ տուժածներ և գույքային վնաս կրողներ չկան. «Վնասների մասին այս պահին ինձ գոնե ոչ մի տեղեկություն չեն հայտնել, մարդկային կորուստներ չունենք»,–ասաց նա։

Իր հերթին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ այսօր, ժամը 12:30-ի սահմաններում գյուղի և դիրքերի ուղղությամբ արձակվել է 25 կրակոց: