Գլխավոր Միջազգային Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ պատգամավոր Զատուլինի՝ Արցախ կատարած այցի պատճառով

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ պատգամավոր Զատուլինի՝ Արցախ կատարած այցի պատճառով

123
0

Ադրբեջանը բողոք է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը՝ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցի պատճառով:

Այս մասին հայտնել են ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանությունից՝ համապատասխան բողոքագիրն ուղարկելով ՌԴ ԱԳՆ, փոխանցում է РИА Новости-ն:  Փաստաթղթում Լեռնային Ղարաբաղը հիշատակված է որպես «Ադրբեջանի օկուպացված տարածք»:

Զատուլինը այս ամենի հետ կապված մեկնաբանություն է տվել գործակալությանը՝ հայտնելով, որ ինքն Արցախ է այցելել  «Արցախի ընկերների ֆորում»-ին մասնակցելու նպատակով, որտեղ հանդես է եկել որպես կոնֆլիկտի խաղաղ լուծման կողմնակից.

«Այդ ֆորումին մասնակցել են 150 հյուրեր աշխարհի 30 երկրներից, ներկայանալի պատվիրակություններ, ԱՄՆ-ի սենատորներ: Ես կարծես թե ոչինչ չեմ լսել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ այլ երկրների ներկայացուցիչների այցելության համար բողոք հղելու մասին»,-ասել է պատգամավորն ու հավելել, որ վերջին շրջանում բավականաչափ վիրավորանքներ է կարդացել իր հասցեին՝ եւ ադրբեջանցիների, եւ ոչ ադրբեջանցիների կողմից:

Հիշեցնենք, որ Զատուլինը, ինչպես օրինակ ՄԱՆ սենատորներ Ջեքի Սփիրը և Ջուդի Չուն, այցի շրջանակում հանդիպումներ են ունեցել Արցախի կառավարության եւ նախագահի հետ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ