Գլխավոր Աշխարհ Ադրբեջանը չի նախատեսում մասնակցել ՀԱՊԿ աշխատանքին

Ադրբեջանը չի նախատեսում մասնակցել ՀԱՊԿ աշխատանքին

12
0

Բաքուն չի դիտարկում ՀԱՊԿ-ում մասնակցություն ունենալ որպես դիտորդ, ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով վարչության պետ Հիքմեթ Հաջիևը:

«Այս պահին Ադրբեջանը որևէ ձևաչափով չի դիտարկում մասնակցությունը ՀԱՊԿ-ին, ներառյալ` դիտորդի կարգավիճակով: Հայաստանում դա այնքան ֆոբիա է դարձել, որ Երևանում հարցը քննարկման են դնում՝ առանց Ադրբեջանի կողմից պաշտոնական որևէ ուղերձի»,- ասել է Հաջիևը RealTV- ին տված հարցազրույցում:

Հաջիևի խոսքը փոխանցում է aysor.am-ը՝ նշելով, որ  վերջինս հայտարարել է, որ Ադրբեջանը սերտ բարեկամական և գործընկերային հարաբերություններ ունի ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների հետ, ներառյալ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում, բացառությամբ Հայաստանի, և նաև սերտորեն հետևում է ՀԱՊԿ գործունեությանը և կազմակերպության կողմից քննարկվող հարցերին:

Նշենք, որ Երևանում Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովն էլ, պատասխանելով լրագրողների հարցերին՝ հայտարարել էր, որ Մոսկվան դեմ չէ, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանա:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը լրագրողներին ասել էր, որ ՀԱՊԿ-ի դռները ոչ մեկի համար փակ չեն, բայց որոշումները կայացվում են կոնսենսուսով:

Միևնույն ժամանակ, ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հայտարարել էր, որ կա ՀԱՊԿ կանոնադրություն, որը հստակ սահմանում է գործընկերոջ և դիտորդի համար հատուկ պահանջներ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ