Գլխավոր Աշխարհ Ադրբեջանում խոսքի ազատության հարցում դեռեւս չկա առաջընթաց. ԵԽ-ն զեկույց է հրապարակել

Ադրբեջանում խոսքի ազատության հարցում դեռեւս չկա առաջընթաց. ԵԽ-ն զեկույց է հրապարակել

15
0

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Մյատովիչը զեկույց է հրապարակել՝ Ադրբեջանում խոսքի ազատության եւ մարդու իրավունքների մակարդակի մասին:

Իր զեկույցում հանձնակատարը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում խոսքի ազատության սահմանափակումների մասին:

Ըստ նրա, Ադրբեջանում շարունակում են կալանավորվել այն լրագրողներն ու ակտիվիստները, որոնք քննադատում են կառավարությանը կամ իշխանության ներկայացուցիչներին։ Լրագրողներին մեղադրում են «խուլիգանության, ոստիկանությանը չենթարկվելու, հարկեր չվճարելու, փողերի լվացման, թմրանյութերի օգտագործման, կրոնական եւ էթնիկական հողի վրա ատելություն սերմանելու, պետական դավաճանության» ինչպես նաեւ այլ հանցանքների մեջ: Առավել հաճախ մեղադրանքները չհիմնավորված են լինում եւ հասցեական, իսկ փաստաբանական ծառայությունները երկրում ու հատկապես շրջաններում չափազանց ցածր մակարդակի վրա են: Զեկույցում նշվում է, որ կան տասնյակ փաստաբաններ, որոնք ծառայում են իշխանությանը:

Հիշեցնենք, որ Դունյա Մյատովիչը հունիսի 8-ից մինչեւ հուլիսի12-ը եղել  է Ադրբեջանում,  որտեղ ի թիվս այլ հանդիպումների,  հանդիպել է նաեւ կալանավորված լրագրողներ Սեյմուր Հազիի եւ Աֆգան Մուհթարըլիի հետ։