Գլխավոր Աշխարհ Ադրբեջանցիները Վաշինգտոնում Արցախի դեմ բողոքի ակցիա են կազմակերպել

Ադրբեջանցիները Վաշինգտոնում Արցախի դեմ բողոքի ակցիա են կազմակերպել

51
0

Արցախի ԱԳՆ պատվիրակության ԱՄՆ ժամանումը Վաշինգտոնում հանգեցրել է անդրբեջանցիների կողմից բողոքի ակցիայի կազմակերպմանը: Այս մասին հաղորդում է РУСАРМИНФО-ն:

Բողոքի ակցիայի մասնակիցները ցույցին մասնակցել են պաստառներով, որոնց վրա գրված է եղել. «Ղարաբաղն Ադրբեջան է», «Վերջ օկուպացիային»: Նրանք վստահեցրել են, որ շուտով վերադարձնելու են Ղարաբաղը, և դա Հայաստանի համար «անակնկալ» է լինելու:

Արցախի արտաքին գործերի նախարարության պատվիրակության աշխատանքային այցը ՝ նախարար Մասիս Մայիլյանի գլխավորությամբ, սկսվել է հոկտեմբերի 29-ին: Մայիլյանը Արցախի անկախությանը նվիրված միջոցառմանը ելույթ է ունեցել Կոնգրեսում: Նա Ներկայացուցիչների պալատում է եղել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քվեարկության ժամանակ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ