Գլխավոր Հասարակություն Ադրբեջանցի բլոգեր Աթա Աբդուլաեւը խարդախությունների մեջ է խառնված եղել, իր դեմ քրգործ...

Ադրբեջանցի բլոգեր Աթա Աբդուլաեւը խարդախությունների մեջ է խառնված եղել, իր դեմ քրգործ էր հարուցվել. Մարտիրոսյան

186
0

Armtimes.com-ը գրում է.

Ադրբեջանցի բլոգեր Աթա Աբդուլաեւը խարդախությունների մեջ է խառնված եղել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ երեկ, երբ պաշտոնական այցով Իտալիայում գտնվող ՀՀ վարչապետը հանդիպում էր անցկացնում հայ համայնքի հետ՝ Աբդուլաեւը մտավ եկեղեցի եւ հայտարարեց, թե ամբողջ աշխարհը ճանաչել է ադրբեջանցիների ցեղասպանությունը, խնդրեց դադարեցնել պատերազմն ու խաղաղություն հաստատել: Եկեղեցում հավաքվածները սուլեցին եւ «բլոգերին» դուրս կհրավիրեին, եթե վարչապետը չխնդրեր հանգիստ լինել եւ լսել հարցը:

Սամվել Մարտիրոսյանը մեր զրույցում ասաց, որ Աբդուլաեւը հայտնի է դեռեւս 2011 թվականից. «2011-ին լրագրողները նկատել էին, որ ոմն քաղաքացիական, օգնում է ոստիկաններին ցրել ցույցը: Այսինքն՝ ուժ է կիրառում քաղաքացիների կատմամբ: Հետաքրքրվել էին, պարզվել էր, որ նա ժամանակին կապ է ունեցել «Ղարաբաղ» ֆուտբոլային թիմի հետ: Ինչ-որ խարդախությունների մեջ է խառնված եղել, հետո իր դեմ գործ է հարուցվել՝ 100 հազար մանաթի վերաբերյալ, 7 տարվա կալանք է եղել: Ենթադրում եմ, որ դրա հիման վրա հետո իրեն վերբովկա (հավաքագրում) են արել: Ոստիկանության հետ լուրջ կապեր ունի, ինչ-որ հանրային խորհրդի մեջ է մտել: Բայց նա նաեւ իսկապես բլոգեր է»,- մանրամասնեց մեդիափորձագետը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում