Գլխավոր Քաղաքական Ադրբեջանցի դիվերսանտներին ՀՀ մոլորված քաղաքացիների հետ փոխանակումը իրավաչափ չէ

Ադրբեջանցի դիվերսանտներին ՀՀ մոլորված քաղաքացիների հետ փոխանակումը իրավաչափ չէ

6
0

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իրավաչափ չի համարում Արցախի «Շուշի» քրեակատարողական հիմնարկում գտնվող ադրբեջանցի երկու դիվերսանտին Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների և զինծառայողների հետ փոխանակումը։ Այս մասին խոսնակը հայտարարեց այսօր ասուլիսի ժամանակ։

«Գուցեև հնարավոր է, սակայն այդ քայլն իրավաչափ չէ, քանի որ ադրբեջանական կողմից եղել են ահաբեկիչներ, ովքեր սպանել են երեխաների, իսկ մեր կողմից հակառակորդի տարածքում հայտնված անձինք մոլորվածներ են: Կա ևս մեկ հանգամանք. պետք է ճշտել` ադրբեջանական կողմը համաձա՞յն է, թե՞ ոչ, կամ նրանք ցանկանո՞ւմ են այդ երկուսի դիմաց բոլորին հետ տալ»,- ասաց նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ