Գլխավոր Uncategorized Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականն ու Ադրբեջանի թիմը նույն դիվիզիոնում են

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականն ու Ադրբեջանի թիմը նույն դիվիզիոնում են

244
0

ՈւԵՖԱ-ն հաստատել է Ազգերի լիգայի 2020/21 մրցաշրջանի նոր ձևաչափը, ըստ որի A, B և C դիվիզիոններում կխաղա 16-ական թիմ, իսկ D դիվիզիոնում՝ 7, տեղեկացնում է Armsport.am–ը:

Մրցաշարի նոր ձևաչափով, Հայաստանի հավաքականը կխաղա C դիվիզիոնում: Այնտեղ 4 խումբ կձևավորվի՝ 4-ական թիմերով: Դիվիզիոնի 4 լավագույն թիմերը կբարձրանան B դիվիզիոն, իսկ 7 վատագույն թիմերը կհայտնվեն D-ում:

Բացի Հայաստանի հավաքականից, C դիվիզիոնում հանդես կգան նաև Հունաստանը, Ալբանիան, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան, Կոսովոն, Բելառուսը,  Կիպրոսը, Էստոնիան, Սլովենիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Ադրբեջանը, Ղազախստանը, Մոլդովան:

Հիշեցնենք՝ Ազգերի լիգայի անդրանիկ խաղարկությունում հաղթեց Պորտուգալիայի հավաքականը՝ եզրափակչում նվազագույն հաշվով առավելության հասնելով Հոլանդիայի նկատմամբ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ