Գլխավոր Հասարակություն Ազնավուրի որդին կբնակվի Հայաստանում

Ազնավուրի որդին կբնակվի Հայաստանում

90
0

Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլան, տիկնոջ հետ տեղափոխվել է Հայաստան՝ բնակության նպատակով։

Լրագրողների հետ Գյումրիում կայացած «Ավրորա» միջոցառման ժամանակ ունեցած հանդիպման ժամանակ այդ մասին հայտնել է լեգենդար երգչի որդին՝ Նիկոլա Ազնավուրը:

Նա նաև անդրադարձել է Գյումրիի հատուկ մթնոլորտին՝ ասելով, որ այդ քաղաքն իր համար միշտ առանձնահատուկ նշանակություն է ունեցել։

Նիկոլաս Ազնավուրը՝ կնոջ՝ Քրիստինա Սարգսյանի հետ

«Մենք ուրախությամբ ենք գալիս Գյումրի, և արդեն ոչ առաջին անգամ։ Եվ մարդիկ, չնայած իրենց սուղ հնարավորություններին, այնպիսի սեղաններ են գցում, մեծ պատրաստակամությամբ»,– ասել է մեծ շանսոնյեի որդին։

Շարլ և Նիկոլաս Ազնավուրներ

«Հույս ունեմ հաստատվել Հայաստանում՝ նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ»,-իր նախորդ այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է կրտսեր Ազնավուրը:

Հիշեցնենք, որ Հայաստանում մշատական բնակվելու նապատակների մասին Նիկոլա Ազնավուրը ասել է դեռևս 2018-ին Le Journal du Dimanche ֆրանսիական շաբաթաթերթին տված հարցազրույցում՝ հավելելով, որ Հայաստանը բացահայտել է հոր հետ ճանապարհորդությունների ժամանակ։ 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ