Գլխավոր Քաղաքական ԱԺ-ն գրեթե միաձայն ընդունեց ընդդիմության և իշխանության ներկայացրած նախագծերը

ԱԺ-ն գրեթե միաձայն ընդունեց ընդդիմության և իշխանության ներկայացրած նախագծերը

10
0

Ազգային ժողովն այսօր քվեարկության դրեց 7 օրինագիծ, որոնցից 3-ի հեղինակն էր Կառավարությունը, 3-ինը՝ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, ևս մեկի հեղինակը՝ Արարատ Միրզոյանը։ Բոլոր նախագծերն ընդունվեցին գրեթե միաձայն։

  1. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին (հեղինակ՝ ԼՀԿ, առաջին ընթերցում) – 97 կողմ, 1 դեմ, 4 ձեռնպահ,
  2. «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին (հեղինակ՝ կառավարություն, առաջին ընթերցում) – 104 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ,
  3. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (հեղինակ՝ Արարատ Միրզոյան («Իմ քայլը»), երկրորդ ընթերցում) – 104 կողմ, 1 դեմ,
  4. «Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման և գործունեության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին (հեղինակ՝ Կառավարություն, առաջին ընթերցում) – 104 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ,
  5. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին (հեղինակ՝ ԼՀԿ, երկրորդ ընթերցում) – 105 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ,
  6. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին (հեղինակ՝ ԼՀԿ, առաջին ընթերցում) – 98 կողմ, 2 դեմ, 2 ձեռնպահ,
  7. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (հեղինակ՝ Կառավարություն, առաջին ընթերցում) – 105 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ