Գլխավոր Հայաստան ԱԺ-ն դեմ քվեարկեց, բայց…

ԱԺ-ն դեմ քվեարկեց, բայց…

39
0

Աժ-ն արտակարգ դրության պայմաններում շարունակում է իր բնականոն աշխատանքը:

Կենսական նշանակություն ունեցող նախագծերի քննարկումն ու քվեարկումը օրապահանջ է: Հատկապես, երբ հարցը վերաբերում է հարկային օրենսգրքում փոփոխություններին:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից առաջարկվող օրինագծին ԱԺ-ն դեմ քվեարկեց:

Վարման կարգով պատգամավոր Մանե Թանդիլյանն ասաց, որ ստացվում է՝ «Իմ քայլը» խմբակցությունը, համաձայն լինելով օրինագծի չորս կետերին և միայն անհամաձայնություն ունենալով մեկ կետում, ամբողջ նախագծին դեմ քվեարկեց:

Մանե Թանդիլյանին ի պատասխան՝ «Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի» նախագահ Բաբկեն Թունյանն ասաց, որ հետադարձ ուժի հետ կապված՝ անհամաձայնության հարցերի քննարկումներից հետո նախագծին դրական քվե կտրվի:

Մանե Թանդիլյանը, ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, առաջարկով հանդես եկավ, որպեսզի այս նախագիծը քննարկվի, մշակվի և կրկին բերվի խորհրդարան:

ԱԺ-ն 115 կողմ քվեով ընդունեց առաջարկությունը:

Հայկ Մագոյան