Գլխավոր Իրավական ԱԺ-ն ընդունեց մի շարք օրինագծեր

ԱԺ-ն ընդունեց մի շարք օրինագծեր

15
0

Ազգային Ժողովն այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ընդունեց մի շարք օրինագծեր:

Ի թիվս դրանց, օրենսդիրներն առաջին ընթերցմամբ ընդունեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի հեղինակած օրենքի նախագիծը:

Խորհրդարանն այսօր ընդունեց նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած՝ ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի ներկայացրած ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ևս ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։ Օրենքի նախագծին դեմ քվեարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ԼՀԿ ներկայացրած «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ