Գլխավոր Հասարակություն ԱԺ-ն ընդունեց ստուգումների կազմակերպման օրենքում փոփոխությունների օրինագիծը

ԱԺ-ն ընդունեց ստուգումների կազմակերպման օրենքում փոփոխությունների օրինագիծը

17
0

 ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագիծն Ազգային ժողովի նիստում ընդունվեց միաձայն՝ 91 կողմ ձայնով:

Նախագծով առաջարկվում է օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում կատարել փոփոխություն, որի արդյունքում կվերացվի չափագիտական վերահսկողություն իրականացնելիս ստուգումը սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ տնտեսավարող սուբյեկտին տեղեկացնելու մասին պահանջը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացություն էր ներկայացրել օրենքի նախագծի վերաբերյալ, նշելով, որ այն բխում է հանրության շահերից: