Գլխավոր Քաղաքական ԱԺ-ն քաղաքական մարմին է, ունի Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակ․ ՍԴ անդամ

ԱԺ-ն քաղաքական մարմին է, ունի Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակ․ ՍԴ անդամ

15
0

ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանը, անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությանը, Սահմանադրական դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ազգային ժողովը ձեռնարկում է իր գործողությունները, իսկ ՍԴ-ն ունի Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով իր լիազորությունների եւ գործունեության կազմակերպման շրջանակը:

Դիտարկմանը՝ Ազգային ժողովն արդյոք կարո՞ղ է ՍԴ անդամին կամ դատավորին պաշտոնանկ անելու գործընթաց սկսել, Արևիկ Պետրոսյանը արձագանքեց. «Ազգային ժողովը քաղաքական մարմին է, ունի Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակ:
Ցանկացած պետական մարմին, պետական այր, որ կատարում է քայլ, դրանք պետք է բխեն Սահմանադրությունից և օրենքներից, իր գործողությունների համար կրում է պատասխանատվություն: Իսկ Սահմանադրական դատարանը, ինչպես մինչև հիմա, կղեկավարվի Սահմանադրությամբ»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ