Գլխավոր Լուրեր ԱԺ-ում նիստերն անցկացնում են ռուսերեն լեզվով

ԱԺ-ում նիստերն անցկացնում են ռուսերեն լեզվով

1
0

Armenia

Ազգային ժողովում այսօր անցկացվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի փակ նիստը, որի աշխատանքային լեզուն ռուսերենն է: Նիստում ընդդիմադիր պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը պահանջել է, որպեսզի ռուսերեն ելույթները թարգմանվեն: Նա նշել է, որ ռուսերեն հաղորդակցվելու խնդիր չունի, սակայն պետք է հիշել, որ Հայաստանում պետական լեզուն հայերենն է: Քոքոբելյանը ելույթ է ունեցել հայերեն:

«Ես հարգանքով եմ վերաբերվում ինչպես ռուսաց լեզվին, այնպես էլ ՀԱՊԿ անդամ այլ երկրների լեզուներին, բայց Հայաստանում պետական լեզուն հայերենն է: Ես պահանջեցի, որ նիստում ինձ ներկայացված փաստաթղթերը լինեն հայերեն, ինչպես նաև պահանջեցի թարգմանչի ներկայություն»,- լրագրողների հետ զրույցում ասել է Քոքոբելյանը: Նրա խոսքով՝ քանի որ նիստն ընթանում է Հայաստանի խորհրդարանում, կազմակերպիչները պարտավոր են թարգմանություն ապահովել:

 

Էմմա Պալյան

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ