Գլխավոր Uncategorized ԱԺ պատգամավորի «Ռոլեքս» ֆիրմայի ժամացույցը գտնվել է. ոստիկանության պարզաբանումը

ԱԺ պատգամավորի «Ռոլեքս» ֆիրմայի ժամացույցը գտնվել է. ոստիկանության պարզաբանումը

114
0

Նոյեմբերի 11-ին համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկի ավտոմեքենայից գողություն է կատարվել։ Պարզաբանենք, որ ԱԺ պատգամավորը նոյեմբերի 11-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ներկայացրել, որ Վ․ Վաղարշյան-Ա․Ավետիսյան փողոցների խաչմերուկի մոտակայքում կայանված իր մեքենայի սրահից գողացել են «Ռոլեքս» ժամացույցը։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները հաղորդումից հետո ձեռնամուխ են եղել դեպքի հանգամանքների բացահայտմանը։ Ենթադրյալ դեպքի վայրի շրջակայքում իրականացրած միջոցառումների ընթացքում տարածքում առևտրով զբաղվող մի կին ոստիկաններին է ներկայացրել ժամացույցը և հայտնել, որ այն գտել է Վ․ Վաղարշյան-Ա․Ավետիսյան փողոցների խաչմերուկի մոտակայքում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ թալանել են Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ Ռուստամ Բաքոյանին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վերջինս դիմել է ոստիկանության Արաբկիրի բաժին եւ հայտնել, որ նոյեմբերի 8-ին ժամը 18:00-ից մինչեւ 18:10-ն ընկած ժանմանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Վաղարշյան-Ավետիսյան փողոցների խաչմերուկի մոտ կայանված, իրեն պատկանող Nissan Teana մակնիշի 043 HH 11 համարանիշի ավտոմեքենայի սրահից, դեռեւս իրեն անհայտ հանգամանքներում, գողացել են «Ռոլեքս» տեսակի ժամացույցը: Ռ. Բաքոյանը դեպքի վայր ժամանած ոստիկանութան Արաբկիրի բաժնի օպերատիվ խմբին հայտնել է, որ ժամացույցը իրեն ի պահ է հանձնված եղել, իսկ գողության մասին նախկինում ոստիկանությանը չի հայտնել, քանի որ ինքն էլ չի իմացել՝ ինչի չի հայտնել: Պարզվում է նաեւ ժամացույցի արժեքը, որն, ըստ տեղեկությունների՝ մի քանի հազար դոլար արժե: