Գլխավոր Բլոգ Երջանիկ Հակոբյանի օգնական Շահեն Հարությունյանը ազատվել է աշխատանքից

Երջանիկ Հակոբյանի օգնական Շահեն Հարությունյանը ազատվել է աշխատանքից

97
0

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնական Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ նոյեմբերի 1–ից այլեւս չի աշխատում ՀՀ Ազգային ժողովում:

«Հարգելի’ հայրենակիցներ,
տեղեկացնում եմ, որ նոյեմբերի 1-ից այլևս չեմ աշխատում ՀՀ Ազգային ժողովում։ Շուրջ 10 ամիս աշխատելով ԱԺ-ում՝ ձեռք եմ բերել պետական ոլորտում աշխատանքային որոշակի փորձ։ Կարծում եմ՝ աշխատանքային այս փորձը, հնարավորության դեպքում, կօգնի ինձ ավելի դյուրին ինտեգրվել պետական աշխատանքային գործընթացներին։

Հ.Գ. ԱԺ-ից հեռանում եմ ոչ սեփական դիմումի համաձայն, այլ հեռացումով, քանի որ աշխատանքից հեռանալու նպատակով ինձ բերված փաստարկները համոզիչ չէին, գոնե, ինձ համար։

Հույս ունեմ, որ այս գրառումը շահարկումների առարկա չի դառնա»։