Գլխավոր Սպորտ Ալեքսանդր Գրիգորյանը «Փյունիկ»-ը գլխավորելու առաջարկ ունի

Ալեքսանդր Գրիգորյանը «Փյունիկ»-ը գլխավորելու առաջարկ ունի

12
0

Ալեքսանդր Գրիգորյանը Երևանի «Փյունիկ»-ը գլխավորելու առաջարկ է ստացել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է «РИА «Новости»-ն: ««Փյունիկ»-ից  առաջարկ եմ ստացել գլխավորել թիմը, ինչին լուրջ եմ վերաբերում: Սակայն վերջին սայթաքումից հետո ինձ ժամանակ է պետք վերականգնվելու համար»,-ասել է Գրիգորյանը:

Ալեքսանդր Գրիգորյանը մոտ էր Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ դառնալուն, սակայն ՀՖՖ-ն վերջին պահին հրաժարվել է պայմանագրի ստորագրումից:

Երևանի «Փյունիկ»-ը բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակում 7-րդն է: