Գլխավոր Առողջապահություն Ախր ոնց կարելի է այդքան չսիրել սեփական երեխաներին

Ախր ոնց կարելի է այդքան չսիրել սեփական երեխաներին

4124
0

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Ախր ո՞նց կարելի է այսքան ՉՍԻՐԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, ո՞նց…

Ախր ո՞նց կարելի է այս օրերին մեծաթիվ մարդկանցով ծնունդ նշել, եթե դա օրեր անց կարող է ՄԱՀՎԱՆ պատճառ դառնալ, ո՞նց…

Այսօր ականատես եղա մի «ԱՆՆՈՐՄԱԼ» երևույթի.
Սևանի մայրուղու հայտնի «Գայի պոստում», երբ մեր ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հերթով կանգնացնում և ստուգում էին մեքենաները, փորձում հասկանալ ով ու՞ր է գնում, քանի՞ հոգով և այլն։
Բերդի (Շամշադինի) մի բնակչի կանգնեցրեցին և պարզվեց ընտանիքով, երեխաների հետ միասին գնում էին Էջմիածին ծնունդի մասնակցելու։😡

Հ.Գ.֊ Երբ երկրում արտակարգ դրություն է, երբ տանից կարող ես դուրս գալ միայն 3 պատճառով (1.Խանութ, 2.Դեղատուն, 3. Աշխատանքի այցելելու համար, այն էլ եթե խիստ անհրաժեշտ է), ոնց կարելի է Հայաստանի մի ծայրից գնալ մյուս ծայրը ԾՆՈՒՆԴ նշելու…
»: