Գլխավոր Քաղաքական ԱԽ քարտուղարը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ

ԱԽ քարտուղարը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ

19
0

Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ազգային անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքների շրջանակներում ընդունել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին և  նույն խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանին։ Այս մասին հայտնում են ԱԽ քարտուղարի գրասենյակից:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են ԱԱՌ մշակման գործընթացը և փաստաթղթի նախնական կառուցվածքը։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կարևորել է ԱԺ խմբակցությունների մասնակցությունը ԱԱՌ-ի մշակման գործընթացին:

Կողմերը համատեղ քննարկել են ԱԱՌ մշակման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու հետագա գործողությունները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ