Գլխավոր Հասարակություն Ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը դարձել Դեմիդովի մրցանակի դափնեկիր

Ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը դարձել Դեմիդովի մրցանակի դափնեկիր

16
0

Ռուս-հայկական տեղեկատվական ծառայությունը տեղեկացնում է, որ համաշխարհային ճանաչում ունեցող  գիտնական, ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը դարձել է գիտության ոլորտում ռուսական ամենահեղինակավոր մրցանակներից մեկի՝ Դեմիդովի  մրցանակի դափնեկիր:

«Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ Հովհաննիսյանը մրցանակի է արժանացել «նոր քիմիական տարրերի հայտնագործման նշանակալի ավանդի համար»:

Դեմիդովի մրցանակի յուրաքանչյուր դափնեկրի հանձնվում է վկայական, ոսկե մեդալ՝ ինքնատիպ մալախիտե տուփով և 1 մլն ռուբլի  գումար:  

 Հիշեցնենք, որ 2016թ.-ին Մենդելեեւի աղյուսակի՝ 118-րդ տարրը կոչվել է Յուրի Հովհաննիսյանի պատվին: Նրա պատվին Մենդելեևի աղյուսակի 118-րդ տարրն անվանվել է «օգանեսոն»: Իսկ 2019թ.-ին Մենդելեեւի պարբերական աղյուսակի 150-ամյա հոբելյանի առթիվ գիտնականը պարգեւատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով»: