Գլխավոր Սպորտ Աղբյուր․ Մարկոսը պայմանագիր է կնքել Արարատ-Արմենիայի հետ

Աղբյուր․ Մարկոսը պայմանագիր է կնքել Արարատ-Արմենիայի հետ

12
0

Մարկոս Պիզելին կարիերան կշարունակի «Արարատ-Արմենիայի» կազմում։ Այս մասին հայտնում է sport.news.am-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Պիզելին արդեն պայմանագիր է կնքել «Արարատ-Արմենիայի» հետ, որն ուժի մեջ է մտնելու հունվարից: Պիզելին առաջարկներ է ստացել նաև հայկական այլ ակումբներից, սակայն նախընտրել է տեղափոխվել Վարդան Մինասյանի գլխավորած ակումբ:

Մարկոսը Վարդան Մինասյանի գլխավորությամբ հանդես է եկել Հայաստանի հավաքականում:

Հիշեցնենք, որ Մարկոսը ավարտել է կարիերան Հայաստանի հավաքականում։ 35-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը ղազախական «Ակբոտեն»։

Աղբյուրը՝ ArmSport.am