Գլխավոր Սպորտ Աղմկահարույց փաստաթուղթ Ռուբեն Հայրապետյանի և ֆուտբոլային չարիքի վերաբերյալ

Աղմկահարույց փաստաթուղթ Ռուբեն Հայրապետյանի և ֆուտբոլային չարիքի վերաբերյալ

38
0

ՀՖՖ նախագահի ընտրություններին ընդառաջ Ռուբեն Հայրապետյանն իր թիմով ամեն գնով փորձում է զավթել ՀՖՖ նախագահի պաշտոնը: Այս պահին Հայրապետյանի թիմում համախմբվել են մարդիկ, որոնց գործունեությունը հայկական ֆուտբոլում, մեղմ ասած, խայտառակ է եղել:

«Առաջին լրատվական»-ի տրամադրության տակ հայտնվել է մի փաստաթուղթ, որտեղ Հայրապետյանի օրոք ՀՖՖ-ի մրցավարական բաժնի պետ աշխատած Արարատ Ճաղարյանը Հայրապետյանին խնդրում է իրեն վտարել հայկական ֆուտբոլից, միտումնավոր խաղեր սարքելու և հանդիպման արդյունքները աղավաղելու համար: Ճաղարյանը նշել է նաև, որ ինքը հանդիսանում ֆուտբոլային չարիք։ Մինչդեռ տարիներ շարունակ Ճաղարյանն այն ժամանակ Հայրապետյանի «Փյունկին» իր իսկ հրահանգով, բեսպրեդելի գնով չեմպիոն էր սարքում:

Նամակում մասնավորապես գրված է․ «Հայտնում եմ Ձեզ, որ տարիներ շարունակ իմ գործունեությունով խոչըդոտել եմ հայկական ֆուտբոլի զարգացմանը։ Իմ հրահանգներով միտումնավոր մրցավարներն արել են խարդախություններ։ Խնդրում եմ ինձ վտարել հայկական ֆուտբոլից քանի որ հանդիսանում եմ ֆուտբոլային չարիք»։ Այս դիմումից հետո Ճաղարյանը Հայրապետյանի հրամանով վտարվել էր ՀՖՖ-ից։ Ըստ շրջանառվող լուրերի՝ այս դիմումը Ճաղարյանը գրել է Հայրապետյանի կողմից ճնշման արդյունքում, ու այսօր ֆուտբոլային հաղորդավար դարձած Ճաղարյանը կարծես աջակցում է Հայրապետյանի թեկնածուին: Մեկնաբանություններն ավելորդ են:

SHAMSHYAN.com-ն էլ գրում է, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նյութեր են նախապատրաստվում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ռ. Հայրապետյանը, ով միաժամանակ հանդիսանալով «Զարգացման հայկական բանկ»-ի նախագահ և «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի փաստացի սեփականատեր, 2012 թ.-ից մինչև 2018 թ.-ը իր ենթակա աշխատակիցների միջոցով կազմակերպել է հանրապետության մի քանի քաղաքներում ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման և վերանորգման աշխատանքներ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության 6-րդ գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Ռ. Հայրապետյանը դրա շրջանակներում, չկատարելով կամ մասնակի կատարելով պայմանագրերով և նախահաշվարկներով նախատեսված ծավալները ու կազմելով կեղծ, իրականությանը չհամապատասխանող կատարողական ակտեր, յուրացրել է առանձնապես խոշոր չափերի գումարներ: