Գլխավոր Միջազգային Աճուրդի է հանվելու Լեոնիդ Բրեժնեւի վարորդական իրավունքի վկայականը

Աճուրդի է հանվելու Լեոնիդ Բրեժնեւի վարորդական իրավունքի վկայականը

54
0

ՏԱՍՍ-ը տեղեկացնում է, որ Խորհրդային Միության ղեկավար Լեոնիդ Բրեժնևի 1976 թվականին ստացած վարորդական վկայականը 2019թ. նոյեմբերի 14-ին աճուրդի կհանվի Մոսկվայում:

Վարորդական վկայականի սկզբնական գինը կազմելու է 1.35-1.5 մլն ռուբլի:

«ԱԱԿ 000077 համարի վարորդական վկայականը գտնվում է հրաշալի վիճակում: Բնական է, որ վարորդն իրավունք ուներ այդ վկայականով վարել ցանկացած տրանսպորտային միջոց»,- նշվում է  հաղորդագրության մեջ:

Վարորդական վկայականը տրված է 1976թ. դեկտեմբերի 10-ին: Այն Լեոնիդ Բրեժնևի ծննդյան 70-ամյակի կապակցությամբ  կատակով նվիրել է Ներքին գործերի նախարար Նիկոլայ Շելկովը: