Գլխավոր Քաղաքական Ամենակարկառուն գործիչն էլ կգա Ապրիլյան քննիչ հանձնաժողով․ ականատես կլինեք

Ամենակարկառուն գործիչն էլ կգա Ապրիլյան քննիչ հանձնաժողով․ ականատես կլինեք

11
0

ԱԺ-ում Ապրիլյան դեպքերի քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նա նշեց, որ այսօր հանձնաժողովում քննվել է Ապրիլյան պատերազմի օրերին երրորդ պաշտպանական գծում բուժօգնություն ցուցաբերած բժիշկներից մեկը։

Քոչարյանի խոսքով՝ բժիշկն իր կամքով է դիմել հանձնաժողովին․ «Այն մասով, որքանով բժիշկը կարող էր տեղեկատվություն փոխանցել, մեզ համար կարևոր էր»։

Քոչարյանը նշեց, որ ՊՆ-ից շատ ավելի կարևոր տեղեկատվություն են ստացել, որն իրենց հնարավորություն է տալիս ուսումնասիրության ծավալները մեծացնել։ Դա մեր վերջին շրջանի ձեռքբերումներից մեկն է։

Լրագրողների դիտարկմանը, որ հանձնաժողովը խոստացել էր ամենակարկառուն գործիչներին հրավիրել հանձնաժողով, Քոչարյանը նշեց․ «Ես գիտեմ՝ սպասում եք ամենակարկառունին, դրան էլ ականատես կլինեք։ Մի՛ շտապեք, այս գործը սիրում է հանգիստ»։

Նա հավելեց, որ գործով պատասխանատու մարդիկ շատ են եկել, ուղղակի ինքը տեղյակ չի պահել լրագրողներին․ «Բարձրաստիճան պաշտոնյաներ կան, որոնց հնարավոր է 2-րդ անգամ հրավիրենք քննիչ հանձնաժողով»,- ասաց Քոչարյանը։