Գլխավոր Տնտեսական Ամերիաբանկ. Աշխատավարձային քարտի նոր` շահավետ առաջարկ

Ամերիաբանկ. Աշխատավարձային քարտի նոր` շահավետ առաջարկ

12
0
Ամերիաբանկը, կարևորելով անկանխիկ եղանակով կատարվող
գործառնությունների ծավալի մեծացումը, ներկայանում է հերթական շահավետ առաջարկով:
Բոլոր այն ընկերությունները, որոնք ունեն 10 և ավելի աշխատակից` 100 հազար ՀՀ դրամ և ավելի միջին աշխատավարձով, կարող են օգտվել այս հնարավորությունից և աշխատակիցների աշխատավարձերը վճարել
Ամերիաբանկի VISA Classic միջազգային դասի քարտով: Ամերիաբանկի քարտապանները կօգտվեն մի շարք առավելություններից.
 հետվճար (քեշբեք) ավելի քան 180 առևտրային կետերում վճարային քարտով կատարված գնումներից,
 օնլայն վարկ` հաշված րոպեների ընթացքում /հաստատման դեպքում/,
 անվճար կանխիկացում 100 և ավելի բանկոմատներից,
 բանկոմատներ խոշոր ցանցային սուպերմարկետներում և
առևտրային կենտրոններում,
 անվճար Մոբայլ բանկինգ,
 երկարացված աշխատանքային գրաֆիկով և հանգստյան օրերին
աշխատող մասնաճյուղեր,
 24/7 ռեժիմով տեղեկատվության տրամադրում` հաշիվների, քարտերի, գործարքների և այլ ծառայությունների  վերաբերյալ,
 անվճար sms հաղորդագրություն քարտով կատարված գործարքների վերաբերյալ:
Տեղեկացնենք, որ այս առաջարկի շրջանակներում VISA Classic միջազգային դասի վճարային քարտի միջնորդավճարը կկազմի տարեկան ընդամենը 1,000 ՀՀ դրամ:
Հայաստանի 1,000-ից ավել ընկերությունների` 100 հազարից ավելի աշխատակիցներ իրենց աշխատավարձը ստանում են Ամերիաբանկի վճարային քարտերով` օգտվելով շահավետ եղանակով վճարումներ կատարելու և գնումներ իրականացնելու հնարավորությունից:
Ամերիաբանկը կարևորում է անկանխիկ գործառնությունների ծավալի ավելացումը և իր հաճախորդներին մշտապես առաջարկում է արդիական թվային լուծումներով բանկային ծառայություններ: