Գլխավոր Uncategorized Ամերիկացի զինվորականները զբաղեցրել են դիրքեր՝ Սիրիայի նավթահորերի մոտ

Ամերիկացի զինվորականները զբաղեցրել են դիրքեր՝ Սիրիայի նավթահորերի մոտ

11
0

Ամերիկյան զինվորականները ՝ Իրանի հետ սահմանի ապօրինի անցակետով մուտք են գործել Սիրիա եւ կանգ առել հյուսիս-արեւելքում տեղակայված նավթահորերի մոտ: Այս մասին հայտնում է  Al-Ikhbariya պետական հեռուստաալիքը:

Ամերիկյան ավտոշարասյան կազմում 22 զինվորական մեքենա կա եւ 2 բեռնատար՝ հատուկ պահպանաշերտով ծածկված:

Սիրիական նավթի ավելի քան 90 տոկոսը պաշարված է Եփրատի արեւելյան ափին:

Հոկտեմբերին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր ամերիկյան զորքերը Սիրիայի հյուսիսից դուրս բերելու մասին, սակայն հետո հայտարարել էր, որ զինվորականների մի մասը մնում են:

Թրամփի խոսքերով, Միացյալ Նահանգների նպատակն է պահպանել նավթը  «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից, քանի որ նախկինում հիշյալ վայրում նավթարդյունաբերությունը այս շրջանի հիմնական եկամուտն է եղել: Ամերիկյան առաջնորդը հայտարարել էր, որ ժամանակն է այդ տարածքը հանձնել քրդերին, որովհետեւ նրանց գումար է պետք: 

Պենտագոնի ներկայացուցիչ Ռեթ Հոֆմանը հայտարարել էր, որ սիրիական նավթից ստացված եկամուտը անցնում է հենց քրդերին, այլ ոչ ամերիկացիներին:

ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով այս թեմային, ասել է, որ կարծում է՝ ԱՄՆ-ը նավթից ստացված եկամուտը ուղղում է զինված որոշակի խմբավորումների աջակցությանը: լավրովն ընդգծել էր, որ այդ փաստը խանգարում է իրավիճակի կարգավորմանը եւ լրացուցիչ խնդիրներ է ստեղծում: Բացի այդ, ըստ Լավրովի,  Միացյալ Նահանգները նպատակ ունի առանձնացնել նավթային հորերի հատվածները Եփրատ գետի ափին եւ անում է ամեն ինչ՝այնտեղ իշխանություն հաստատելու համար: