Գլխավոր Քաղաքական ԱՄԷ արհեստական բանականության նախարարն ընդունել է Հայաստան այցելելու՝ Հակոբ Արշակյանի հրավերը

ԱՄԷ արհեստական բանականության նախարարն ընդունել է Հայաստան այցելելու՝ Հակոբ Արշակյանի հրավերը

7
0

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն Արաբական Միացյալ Էմիրությունների արհեստական բանականության նախարար Օմար Բին Սուլթան ալ Օլամայի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հնարավորությունները: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել նախարար Հակոբ Արշակյանը:

«Արաբական Միացյալ Էմիրությունների արհեստական բանականության նախարար Օմար Բին Սուլթան ալ Օլամայի հետ պայմանավորվեցինք ընդլայնել և ինստիտուցիոնալ հենքի վրա դնել Հայաստանի և ԱՄԷ համագործակցությունը արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիական այլ ոլորտներում: Նախարարը սիրով ընդունեց Հայաստան այցելելու իմ հրավերը»,-նշել է Հակոբ Արշակյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ