Գլխավոր Միջազգային ԱՄՆ նախագահը հրահանգել է դադարեցնել ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի գաղտնալսումները

ԱՄՆ նախագահը հրահանգել է դադարեցնել ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի գաղտնալսումները

0
0

url

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրահանգել է դադարեցրել Միջազգային արժութային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ղեկավարների հեռախոսների գաղտնալսումները։ Այս մասին գրում է The Chicago Tribune-ը։ Հիշեցնենք, որ երկու կազմակերպության կենտրոնական գրասենյակները գտնվում են Վաշինգտոնում։

Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահն Ազգային անվտանգության գործակալությանը նման հրահանգ է տվել մի քանի շաբաթ առաջ։ Սահմանափակումներ են մտցվել նաև Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի գրասենյակի գաղտնալսման գործողություններում։

ԱՄՆ-ի իշխանությունները ստիպված են եղել հրապարակային ընդունել գաղտնալսման փաստերը և դադարեցնել լրտեսումներն այն բանից հետո, երբ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը հրապարկել է լրտեսումն ապացուցող մի շարք փաստաթղթեր։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ