Գլխավոր Աշխարհ ԱՄՆ-ը կանի ամեն ինչ` կորոնավիրուսը կանխելու համար. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ-ը կանի ամեն ինչ` կորոնավիրուսը կանխելու համար. Դոնալդ Թրամփ

38
0

ԱՄՆ-ում ցանկացած անհրաժեշտ միջոցները կծախսեն, որպեսզի ամերիկացիներին պաշտպանեն կորոնավիրուսից,- այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությունը։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է ադապտացվել, պատրաստ է անել ամեն ինչ, ինչն անհրաժեշտ է հիվանդության տարածումը կանխելու համար։ Կանխարգելման միջոցներից մեկը կարող է լինել այն, որ դադարեցվի տրանսպորտային հաղորդակցությունը Իտալիայի եւ Հարավային Կորեայի հետ, սակայն «հիմա դրա ժամանակը չէ»։

Թրամփը վստահեցրել է, որ վարակման ռիսկը ամենացածրն է ամերիկացիների համար։ Նրա խոսքերով՝ այս պահի դրությամբ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակի ընդամենը 15 դեպք է գրանցված, եւ բոլոր հիվանդներն առողջանում են։