Գլխավոր Միջազգային ԱՄՆ-ն 10,8 միլիարդ դոլարի զենք կվաճառի Սաուդյան Արաբիային և ԱՄԷ-ին

ԱՄՆ-ն 10,8 միլիարդ դոլարի զենք կվաճառի Սաուդյան Արաբիային և ԱՄԷ-ին

2
0

patriot-missile

Պենտագոնը հայտարարել է, որ պատրաստվում է 10,8 մլրդ դոլարի զենք վաճառել Պարսից ծոցի իր դաշնակիցներին: Այս մասին գրում է Defence News-ը:

Այս քայլով ԱՄՆ-ը շարունակում է Ծոցի երկրների ռազմաօդային ուժերի և հրթիռային պաշարների ամրապնդման քաղաքականությունը: Սաուդյան Արաբիային և Արաբական Միացյալ Էմիրություններին ԱՄՆ-ն կվաճառի հակաբունկերային հրթիռներ: Սաուդցիները կստանան GBU-39 մակնիշի 1000, իսկ ԱմԷ-ն` 5000 նման հրթիռ: Բացի այդ, այս երկու երկրները կստանան ամենաժամանակակից «երկիր-երկինք» համակարգի հրթռներ, որոնք կարող են վնասազերծել թիրախները շատ մեծ հեռավորության վրա:

6,8 մլրդ դոլարի զենք կգնի Սաուդյան Արաբիան, 4,0 մլրդ` ԱՄԷ-ն:

Այս երկու երկրները տարածաշրջանում իրենց ամենամեծ հակառակորդն են համարում Իրանին, իսկ ԱՄՆ-ը զենքի հարցում աջակցում է արաբական այդ երկու պետություններին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ