Գլխավոր Հասարակություն ԱՄՆ-ում մահացել է Հայոց ցեղասպանությունից փրկված 109-ամյա Աստղիկ Ալեմյանը

ԱՄՆ-ում մահացել է Հայոց ցեղասպանությունից փրկված 109-ամյա Աստղիկ Ալեմյանը

11
0

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում 109 տարեկան հասակում մահացել է Հայոց ցեղասպանությունից փրկված Աստղիկ Ալեմյանը:

Այս մասին հայտնում է Armenian Mirror Spectator-ը՝ նշելով, որ Աստղիկը 5 տարեկան է եղել, երբ կորցրել է ծնողներին և եղբայրներին՝ որբ մնալով: Նա մինչև 12 տարեկանն ապրել է Սիրիայի մանկատներից մեկում, որից հետո նրա հորեղբայր Կարապետն իրեն և իր քրոջը՝ Աննային, օգնել է տեղափոխվել ԱՄՆ:

1980-ականներից սկսած՝ Ալեմյանն ամեն տարի մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը, որն անցկացվել է նահանգի խորհրդարանում: 90 տարեկանում Աստղիկն ընտանիքի հետ միասին այցելել է Եգիպտոս և Սիրիա, որտեղ անցել է նրա մանկությունը:

Հիշեցնենք, որ իր ծննդյան նախօրեին Արգենտինայի Ռոսարիո քաղաքում մեկ ամիս առաջ մահացել է Հայոց ցեղասպությունից փրկված վերջին բնակչուհին՝ Ասանա Սարգսյանը, որը օգոստոսի 4-ին կդառնար 98 տարեկան: 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ