Գլխավոր Տեսանյութ Ամուլսարը կշահագործվի, եթե պարզվի՝ ռիսկերը կառավարելի են. Փաշինյանը (տեսանյութ)

Ամուլսարը կշահագործվի, եթե պարզվի՝ ռիսկերը կառավարելի են. Փաշինյանը (տեսանյութ)

40
0

«Եթե պարզվի, որ Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական ռիսկերը կառավարելի են, կպաշտպանեմ այդ նախագիծը։ Եթե պարզվի, որ ռիսկերը կառավարելի չեն, չեմ պաշտպանի այն»․ այսպիսի հայտարարություն է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով Գերմանիայում է։ Փետրվարի 13-ին Բեռլինում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում կազմակերպված քննարկմանը մասնակիցներից մեկը հետաքրքրվել է, թե ինչ է մտածում Հայաստանի կառավարությունը Ամուլսարի հանքի շահագործման մասին։

«Դուք գիտեք, որ մենք բոլորս ունենք մտահոգություններ՝ կապված այդ հանքի շահագործման բնապահպանական ռիսկերի հետ։ Ես անձամբ՝ որպես Հայաստանի վարչապետ, հավասարապես շահագրգիռ եմ և հավասարապես շահագրգիռ չեմ, որ այդ հանքը շահագործվի»,- ասել է Փաշինյանը։

«Շահագրգիռ եմ, եթե պարզվի, որ այդ հանքի շահագործումը Հայաստանին անվերականգնելի բնապահպանական վնասներ չի պատճառի։ Շահագրգիռ չեմ,  եթե պարզվի, որ այդ հանքի շահագործումը Հայաստանում բնապահպանական աղետների կհանգեցնի»,- պարզաբանել է վարչապետը։

Մանրամասը` ներկայացվող տեսանյութում: