Գլխավոր Uncategorized Ամուրի տղամարդը 25 հազար դոլար կվճարի աղջկա հետ ծանոթանալու համար

Ամուրի տղամարդը 25 հազար դոլար կվճարի աղջկա հետ ծանոթանալու համար

21
0

Ամերիկացին կլորիկ գումար կվճարի նրան, ով իդեալական կին կգտնի իր համար։ Իսկ կյանքի ընկերուհու ընտրության հարցում կօգնի հատուկ հարցաթերթիկը։

ԱՄՆ Կանզաս նահանգի բնակիչ Ջեֆֆ Գեբհարտը պատրաստ է 25 հազար դոլար վճարել նրան, ով իրեն կծանոթացնի երազանքների կնոջ հետ։ Հիմնական պահանջը ապագա կողակցից այն է, որ նա պետք է շներ սիրի՝ գրում է kctv5-ը։

47-ամյա Գեբհարտը դիմել է հոգեբաններին, որոնք նրա համար իդեալական կնոջ թեկնածուների հարցաթերթիկ են կազմել։ Դրանում այսպիսի հարց էլ կա. սիրո՞ւմ է արդյոք ապագա կողակիցը կենդանիներ, մասնավորապես շներ։ Տղամարդը նշում է, որ իր համար դա շատ կարևոր է։

Գեբհարտը հայտնել է, որ ցանկացած մեկին 25 հազար դոլար կվճարի, եթե նա իր համար կընտրի հարցաթերթիկում ներկայացված պահանջներին համապատասխանող կին։ Նույնքան գումար էլ ամերիկացին կուղարկի տեղի շների ապաստարանին։

Ամուրի տղամարդը պնդում է, որ իր առաջարկը կատակ չէ։ Պարզապես ինքը հոգնել է ինտերնետային ծանոթություններից և որոշել է դիմել ծանոթության այդ միջոցին։

«Աղջիկ որոնելու համար իմ ծախսած ժամանակի և այդ ընթացքում ապրածս տառապանքների համար կարելի է դրամական համարժեքը գտնել, ի դեպ՝ մոտավորապես այդքան գումար ես կծախսեի ժամադրությունների վրա»,- ասել է Ջեֆֆ Գեբհարտը։