Գլխավոր Արխիվ Այդ պահին հուզվեցի. Օլգա Դավթյան

Այդ պահին հուզվեցի. Օլգա Դավթյան

85
0

Araratnews.am-ը թատրոնի միջազգային օրվան ընդառաջ` «Արխիվ» հաղորդաշարի շրջանակում զրուցել է Երևանի Խամաճիկների պետական թատրոնի դերասանուհի Օլգա Դավթյանի հետ: Օլգան մեծ ուրախությամբ է հիշում, թե ինչպես առաջին անգամ հեռուստատեսությամբ ծանոթացավ «խամաճիկի» հետ ու սիրահարվեց այդ արվեստին ու թատրոնին ընդհանրապես: Դերասանուհին այսօր էլ հուզմունքով է հիշում թատրոնի ճեմասրհում՝ իր և Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանի հանդիպումը:

Զրույցն՝ առանց մեկնաբանության:

 

Հիշեցնենք, որ մարտի 27-ին ամբողջ աշխարահում նշվում է Թատրոնի միջազգային օրը: «Թատրոնի համաշխարհային օր» տոնը սահմանվել է 1961 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Թատրոնի միջազգային ինստիտուտի 9-րդ կոնգրեսի պատվիրատուների նախաձեռնությամբ (ստեղծվել է Պրահայում (Չեխոսլովակիա) 1948 թվականին):

Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը ԹՄԻ-ի անդամ է դարձել 1959 թվականին, երբ ԽՍՀՄ-ի մայրաքաղաք Մոսկվայում համառուսաստանյան թատերական ընկերությունը ստեղծեց Թատրոնի միջազգային ինստիտուտի խորհրդային ազգային կենտրոնը:

Հայաստանում արդեն ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն՝ ամեն տարի թատերական մրցանակներ են հանձնվում. Թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակը ներառում է ավելի քան 10 անվանակարգ, որոնցից յուրաքանչյուրը հասնում է իր հասցեատիրոջը: